Անցնել բովանդակությանը

Socialiq-ի մասին

Socialiq-ը սոցիալական մարքեթինգի թիմ է Երևանում։ Մենք գրում, նկարում և պլանավորում ենք Ձեր բիզնեսի գրառումները Facebook-ում, Instagram-ում և YouTube-ում, որպեսզի Դուք զբաղվեք Ձեր գործով։

Ինչ ենք անում

  • Բովանդակություն. Տեքստեր հայերեն և ռուսերեն, դիզայն՝ Ձեր բրենդի ոճով, կարճ տեսանյութեր։
  • Պլանավորում. Գրառումները հրապարակվում են ճիշտ ժամին՝ ամբողջ ամիս։
  • Արդյունք. Ամսական հաշվետվություն և առաջարկներ՝ ինչ է աշխատում և ինչ փոխել։

Ինչպես ենք աշխատում

  1. Ընտրում եք փաթեթ կամ ծառայություն և պատվիրում։
  2. Կապվում ենք Ձեզ հետ, ծանոթանում Ձեր բիզնեսին և համաձայնեցնում պլանը։
  3. Աշխատում ենք, Դուք հաստատում եք, մենք հրապարակում ենք։